
Պայթյուն՝ Դամասկոսի արվարձանում. կա 6 զոհ, 46 վիրավոր
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով
զոհվել է 6 մարդ, ևս 46-ը վիրավորվել է։
Պայթյունի պատճառը, ըստ պետական լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունների,
եղել է մոտոցիկլետում տեղադրված պայթուցիկ սարքի գործարկումը։
Երկրի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, վիրավորներից
20-ը թեթև վնասվածքներ են ստացել և բուժօգնություն են ստացել դեպքի վայրում, իսկ մնացածները
տեղափոխվել են հիվանդանոց։
Սա վերջին երկու օրվա ընթացքում երկրորդ պայթյունն է Դամասկոսում։
Հուլիսի 25-ին դարձյալ մոտոցիկլետի պայթյունից երկու մարդ վիրավորվել էր։