
Գրետա Թունբերգն ու «Սումուդ» նավատորմի ակտիվիստները խոշտանգումների են ենթարկվել իսրայելական բանտում․Reuters
Շվեդ բնապահպան, էկոակտիվիստ Գրետա Թունբերգը և «Սումուդ» նավատորմի մյուս ակտիվիստները խոշտանգումների են ենթարկվել իսրայելական բանտում։ Ըստ Reuters-ի՝ մարդու իրավունքների պաշտպանը այս մասին հայտարարել է Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսում։
Ակտիվիստի խոսքով՝ բանտում գտնվելու ընթացքում իրեն զրկել են մաքուր ջրից, իսկ մյուս կալանավորներին՝ կյանքի համար կարևոր դեղամիջոցներից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Իսրայելը ձերբակալել էր «Սումուդ» նավատորմի մի քանի նավ, որոնք մարդասիրական առաքելությամբ ուղևորվում էին Գազայի հատված։
Հոկտեմբերի 6-ին Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է արտաքսման մասին։