
ՖԻՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային. հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
ՀՖՖ-ն տուգանվել է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ժամանակ տեղի ունեցած խախտումների պատճառով:
ՖԻՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 12 հազար շվեյցարական ֆրանկով:
Ըստ ՖԻՖԱ-ի Հայաստան-Պորտուգալիա խաղի ընթացքում տեղի են ունեցել թիմային անպատշաճ վարքագիծ, կարգի և անվտանգության խախտումներ, ներխուժում խաղադաշտ կամ ներխուժման փորձ, ճայթուկների կամ այլ հրավառ առարկաների օգտագործում: