08 Հոկ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի վարքագիծն անհանգստացրել է Սպիտակ տան վարչակազմին

Թրամփի վարքագիծն անհանգստացրել է Սպիտակ տան վարչակազմին

Սպիտակ տան աշխատակազմը մտահոգված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «ճանաչողական գործառույթով». գրել է Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, հետաքննող լրագրող Սեյմուր Հերշը՝ հղում անելով աղբյուրներին:

Նրա խոսքով՝ ամերիկացի նախագահը Վիրջինիա նահանգի Քվանտիկո քաղաքում մոտավորապես ութ հարյուր ԱՄՆ զինվորական ղեկավարների առջև իր ելույթի ժամանակ ցուցաբերել է «մտավոր ապակենտրոնացման» նշաններ։ Հերշը նշել է, որ իր 71 րոպեանոց ելույթի ընթացքում Թրամփը ցուցաբերել է թեմայի վրա կենտրոնանալու անկարողություն: Իր արտաքին քաղաքականության հայացքները հետևողական ներկայացնելու փոխարեն՝ Թրամփը կրկին թվարկել է իր «ամենամեծ նվաճումներն», այդ թվում՝ յոթ հակամարտություններ լուծելու ենթադրյալ փորձը։ Աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ թերթերում հրապարակվել են հաղորդագրություններ, որոնք վիճարկում են Թրամփի մեկնաբանությունները, ինչպես նաև՝ հակամարտություններ «կարգավորելու» նրա սահմանումը։

Հերշի խոսքով՝ նախագահի մտերիմները նման ելույթները համարում են «ճանաչողական խանգարման» մտահոգիչ ախտանիշ: Սպիտակ տանը նրա որոշ մտերիմ օգնականներ հասկանում են, որ բարձր մակարդակի հանդիպումներում կենտրոնանալու անկարողության ևս մեկ նշան է, որ ԱՄՆ ղեկավարը տառապում է «մտավոր ապակենտրոնացմամբ»: Աղբյուրները նաև նշել են, որ որ Թրամփն, ով միշտ վարպետորեն էր շփվում ամբոխի հետ՝ մեծ, թե փոքր, այլևս չի կարողանում «կարդալ սենյակն»՝ արագորեն գնահատել լսարանը և թույլ տալ, որ շոումենի իր բնազդները տիրեն և ներգրավեն լսարանին:

Թրամփը նախկինում էլ է բախվել նմանատիպ լուրերի, սակայն Սպիտակ տունը կտրականապես հերքել է դրանք: Նախագահն ինքը նույնպես պնդել է, որ «հաջողությամբ» է հանձնել ճանաչողական ունակությունների թեստը և կատակել, որ դա նրան տարբերակում է իր նախորդ Ջո Բայդենից։ Ավելի վաղ Թրամփը սխալ է թույլ տվել և հարցազրույցի ժամանակ շփոթել է Հայաստանը Ալբանիայի հետ։ Սա դարձել է կրկնվող սխալ նրա ելույթներում։ ԱՄՆ ղեկավարը սխալ է արտաբերել նաև Ադրբեջան բառը։

Ռազմագերիներ