
Մյանմայում բուդդայական փառատոնի ժամանակ ռումբերի պայթյունի հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել
Մյանմայի Չաունգ Ու ավանում բուդդայական Թադինգյուտ փառատոնի ժամանակ պարապլանից նետված ռումբերի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ, վիրավորվել՝ 47-ը․ BBC-ին հայտնել է աքսորյալ քաղաքացիական կառավարության խոսնակը։
Փառատոնին մասնակցել է մոտ 100 մարդ։
Նշվում է, որ միջոցառման ժամանակ նաև մոմավառություն է տեղի ունեցել՝ ի նշան երկրի փաստացի իշխանության՝ ռազմական խունտայի քաղաքականության դեմ բողոքի։
Մյանման քաղաքացիական պատերազմի մեջ է 2021 թվականի պետական հեղաշրջման միջոցով զինվորականների կողմից իշխանության զավթումից ի վեր։ ՄԱԿ-ի գնահատականի համաձայն՝ հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 5000 խաղաղ բնակիչ։