
Արևային էներգիան ճանաչվել է աշխարհի ամենաէժան էներգիայի աղբյուրը
Արևային էներգիան համարվում է մաքուր, վերականգնվող էներգիայի անցման «հիմնական շարժիչ ուժը»՝ իր գերցածր գնի շնորհիվ․ գրում է Euronews-ը։
Սարիի համալսարանի նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արևային էներգիան այժմ այնքան էժան է, որ ամենաարևոտ երկրներում մեկ միավոր էլեկտրաէներգիա արտադրելու համար անհրաժեշտ է ընդամենը 0.023 եվրո․ այն գերազանցում է վերականգնվող էներգիայի այլ աղբյուրներին, ինչպիսին են քամին, ածուխն ու գազը։
Նշվում է, որ նույնիսկ Մեծ Բրիտանիայում, որը գտնվում է hասարակածից 50 աստիճան հյուսիս և հայտնի է իր մռայլ եղանակով, արևային էներգիան համարվում է «մեծածավալ էներգիայի արտադրության» ամենաէժան տարբերակը։