08 Հոկ
2025
28° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը

Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը

Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի «Ան-Նասր» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կարողությունը գնահատվում է 1.4 միլիարդ դոլար։

Bloomberg–ի համաձայն՝ հունիսին 40-ամյա հարձակվողը նոր պայմանագիր է կնքել «Ան-Նասր»-ի հետ, որի արժեքը գերազանցում է 400 միլիոն դոլարը։

Ռոնալդուն 2002-2023 թվականների ընթացքում ընդհանուր առմամբ վաստակել է ավելի քան 550 միլիոն դոլար։ Նա նաև 10 տարվա պայմանագիր է կնքել Nike-ի հետ՝ տարեկան մոտ 18 միլիոն դոլար արժեքով, և համագործակցել է Armani-ի և Castrol-ի նման ապրանքանիշերի հետ՝ իր կարողությունը մեծացնելով ավելի քան 175 միլիոն դոլարով։

Գործակալությունը հաշվարկել է, որ 2023 թվականին «Ան-Նասր» տեղափոխվելը նրան տարեկան մոտ 200 միլիոն դոլար է բերել հարկերից ազատ աշխատավարձի և բոնուսների, ինչպես նաև լրացուցիչ արտոնությունների տեսքով։

Ռազմագերիներ