Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Տավուշի մարզում
Դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 08:15-ին (Գրինվիչի ժամանակով
ժամը 04:15-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական
ցանցի կողմից գրանցվել է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից 61 կմ հյուսիս, օջախի
18 կմ խորությամբ, 5․6 մագնիտուդով երկրաշարժ:
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը տեղեկացնսում
է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ: Երկրաշարժը
զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում, ինչպես նաև
Աչաջուր գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։