09 Հոկ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարծում եմ՝ մենք ի վերջո կկարգավորենք Ռուսաստանի հետ ստեղծված իրավիճակը․ Թրամփ

Կարծում եմ՝ մենք ի վերջո կկարգավորենք Ռուսաստանի հետ ստեղծված իրավիճակը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ի վերջո կկարողանա համաձայնության գալ Ռուսաստանի հետ ուկրաինական հակամարտության հարցում․ գրում է kommersant.ru–ն։ «Կարծում եմ՝ մենք ի վերջո կկարգավորենք Ռուսաստանի հետ ստեղծված իրավիճակը», – ասել է նա:

Նախագահը Թրամփը ռուս-ուկրաինական հակամարտության մասին հիշատակել է Խաղաղության նոբելյան մրցանակ ստանալու հնարավորության շուրջ իր քննարկումների համատեքստում:

«Մենք կարգավորել ենք յոթ պատերազմ: Մոտ ենք ութերորդի (Գազայի հակամարտության–Խմբ․) կարգավորմանը», – հավելել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը բազմիցս հայտնել է Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու իր ցանկության մասին: Նա ասել է, որ պատմության մեջ ոչ ոք այդքան շատ հակամարտություններ չի կարգավորել: Այնուամենայնիվ, նա ենթադրել է, որ նրանք կարող են պատճառ գտնել իրեն մրցանակը չշնորհելու համար:

Ռազմագերիներ