
«Չորրորդ Հանրապետություն» ստեղծելու Փաշինյանի հայտարարությունն ինքնախոստովանական ցուցմունք է
Հայաստանի Երրորդ Հանրապետության էջը փակելու և «Չորրորդ Հանրապետություն» ստեղծելու Փաշինյանի հայտարարությունն իրականում ինքնախոստովանական ցուցմունք է. հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը ոչ միայն կործանել է Արցախի Հանրապետությունը, այլև պատրաստվում է կազմաքանդել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։
«Խորքում դա Թուքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանը վերջնական դենացիոնալիզացիայի ենթարկելու ծրագիր է, որը Նիկոլի ռեժիմը փաթեթավորում է «Չորրորդ Հանրապետություն» ձևակերպմամբ»,- գրել է Սաղաթելյանը։