ԱԳՆ-ից մեծ շուքով դեպի Արցախ գնացող 400 տոննա հումանիտար օգնությունը
Կոռնիձորից չի կարողանում առաջ շարժվել։ Ադրբեջանական կողմը պարզապես թույլ չի տալիս
ոչ մի սանտիմետր առաջ գնալ։ Արցախի հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի
ղեկավար Վարդան Սարգսյանի խոսքով՝ բեռը տեղ հասցնելու հարցով դիմել են թե՛ ռուս խաղաղապահներին,
թե՛ ադրբեջանական կողմին։ Հումանիտար օգնությունը Արցախ ուղարկվեց Փաշինյանի ասուլիսից
անմիջապես հետո, որտեղ նա ևս մեկ անգամ փաստեց՝ հրաժարվում է Արցախից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լուսանկարը՝ Արմենպրես-ի