09 Հոկ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թյուրքական պետությունների կազմակերպությունը ձգտում է վերածվել թյուրքական աշխարհը միավորող աշխարհաքաղաքական դաշինքի․ Stratfor

Թյուրքական պետությունների կազմակերպությունը ձգտում է վերածվել թյուրքական աշխարհը միավորող աշխարհաքաղաքական դաշինքի․ Stratfor

Ադրբեջանի Գաբալա քաղաքում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովում նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել 2026 թվականին համատեղ զորավարժություններ անցկացնել՝ ներկայացնելով դաշինքը որպես Կենտրոնական Ասիան և Եվրոպան կապող աշխարհաքաղաքական ուժ: Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները քննարկել են պաշտպանության, տրանսպորտի, էներգետիկայի և թվային զարգացման ոլորտներում ավելի մեծ համակարգման հարցեր, սակայն որևէ նոր համաձայնագիր չեն ստորագրել․ գրում է Stratfor վերլուծական կենտրոնը։

Ինչպես նշվում է, Գաբալայի գագաթնաժողովում համատեղ զորավարժությունների, էներգետիկ միջանցքների և թվային համագործակցության կոչերն ամրապնդել են Թյուրքական պետությունների կազմակերպության ձգտումը՝ մշակութային հարթակից վերածվել թյուրքական աշխարհը միավորող և անվտանգությունն ու ենթակառուցվածքները համակարգող աշխարհաքաղաքական դաշինքի: Այնուամենայնիվ, անդամների համընկնող դաշինքները ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի գլխավորած խմբերի հետ կսահմանափակեն ավելի խորը ինտեգրումը։ Կոնկրետ համաձայնագրերի բացակայությունն ընդգծում է, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունը հիմնականում ծառայում է որպես տարածաշրջանային ազդանշանային հարթակ, այլ ոչ թե՝ համակարգված արտաքին քաղաքականության շարժիչ ուժ: Դաշինքի ապագա համախմբվածությունը կախված կլինի Արևմուտքում վճռական անդամների, ինչպիսին են Ադրբեջանն ու Թուրքիան, և Կենտրոնական Ասիայի զգուշավոր բազմավեկտոր դիվանագիտության հավասարակշռությունից։

Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Թուրքիան 2009 թվականին Նախիջևանի համաձայնագրի շրջանակում հիմնել են Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունը՝ թյուրքալեզու ազգերի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցությունը խթանելու համար: Կազմակերպության քարտուղարությունը գտնվում է Ստամբուլում, իսկ ներկայիս անդամների թվում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան և Ուզբեկստանը:

 

Ռազմագերիներ