22 Դեկ
2024
-0.8° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
85 000-100 000 ադրբեջանցի է բնակեցվելու Հայաստանի տարածքում՝ անկլավներում, 44-օրյա պատերազմից հետո գնալ նման լուծման, սա նոր հակամարտության դուռ է բացելու․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)

85 000-100 000 ադրբեջանցի է բնակեցվելու Հայաստանի տարածքում՝ անկլավներում, 44-օրյա պատերազմից հետո գնալ նման լուծման, սա նոր հակամարտության դուռ է բացելու․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)

Այն ինչ արվում է այսօր ՀՀ իշխանությունների կողմից կարող է բերել
պատերազմի։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Հայաստանից տրվում են անկլավներ՝ տարածքներ,
որոնք էապես ազդելու են մեր անվտանգության վրա, որովհետև 85 000-100 000 ադրբեջանցի
բնակեցվելու է այդ տարածքներում, սրանք լրջագույն խնդիրներ են։ Փաստորեն, Արցախն իր
բնակչությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ, իսկ 100 000 ադրբեջանցի, որոնք գալու են
Հայաստան, նրանք ոչ թե լուծարվելու են մեր մեջ, այլ, հավանաբար, նրանք լուծարելու են
այդ շրջանների հայ բնակչությանն իրենց մեջ»,-ասել է նա։

Օսկանյանի խոսքով` 44-օրյա պատերազմից հետո
նման լուծման գնալը բոլորովին այլ խնդիր է։

«Սա նոր հակամարտության դուռ է բացելու, սա
հարցի լուծում չէ։ Դրա համար ես պնդում եմ, որ այն ինչ այսօր ՀՀ իշխանություններն անում
են, դա կարող է բերել պատերազմի։ Գիտեք, երբ դու անընդհատ խոսում ես դրա մասին, ասում
ես՝ պատրաստ ես, մյուս կողմից դա անիրատեսական է, դա ձգձգվելու է։ Ադրբեջանը չի համբերելու,
որովհետև դու խոստացել ես, այ սա է բերելու պատերազմի»։

Վարդան Օսկանյանի խոսքով՝ այդ պարագայում միջնորդները
ոչինչ չեն կարող անել, և դրա համար է, որ նա խնդրում է լռել։