09 Հոկ
2025
27° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կործանարար քայլեր են արվում Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի նկատմամբ, դա լիովին անթույլատրելի է. Արտավազդ Թարխանյան

Կործանարար քայլեր են արվում Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի նկատմամբ, դա լիովին անթույլատրելի է. Արտավազդ Թարխանյան

Մենք գործ ունենք հանրապետական նշանակության հուշարձանի հետ։ Այն մեր երկրում ամենաբարձր կարգավիճակ ունեցող հուշարձանն է, որն իր հանդեպ ունի յուրահատուկ մոտեցումների ցանկ, նաև՝ օրենսդրական դաշտում․ այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Արթուր Թարխանյանի անվան կենտրոն» ՀԿ խորհրդի անդամ Արտավազդ Թարխանյանը՝ անդրադառնալով Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի վերանորոգման աշխատանքներին։

«Հիմա ստացվում է՝ մենք ինչ-որ լուծումներ ենք անում, ընդ որում՝ կործանարար սկզբունքներով, ապամոնտաժում ենք, քանդում ենք այդ ամենը, տեսնենք՝ ինչ է տակը գտնվում, հետո նոր ինչ-որ գործողություններ ենք անում։ Դա լիովին անթույլատրելի մոտեցում է»,- ասել է նա։

 

Ռազմագերիներ