09 Հոկ
2025
27° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը ներառվել է Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուների ցուցակում

Թրամփը ներառվել է Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուների ցուցակում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներառվել է Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուների ցուցակում․ հաղորդում է El Pais-ը։

«Չնայած ցուցակը հրապարակված չէ, հայտնի է, որ Թրամփը թեկնածուների թվում է», – հաղորդում է իսպանական թերթը՝ հղում անելով Օսլոյի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (PRIO) տնօրեն Նինա Գրեգերին։

Հրապարակման համաձայն՝ այս տարի ներկայացվել է 338 թեկնածություն, այդ թվում՝ 244 անհատ և 94 կազմակերպություն։

Գրեգերը նշել է, որ Սպիտակ տան գործող նախագահը կարող է ստանալ մրցանակը, բայց դա քիչ հավանական է համարել։ Նա նշել է Թրամփի վարած քաղաքականության բացասական կողմ​երը՝ խաղաղության բանակցությունների նկատմամբ չափազանց «ձեռնարկատիրական» մոտեցումը, Վաշինգտոնի դուրս գալը գլոբալ համաձայնագրերից, շարունակվող առևտրային պատերազմը և այն հայտարարությունները, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է ստանալ այդ մրցանակը և արժանի է դրան։

Ռազմագերիներ