09 Հոկ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ ղեկավարները քննարկել են տարածաշրջանային կայուն խաղաղությանն առնչվող հարցեր

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ ղեկավարները քննարկել են տարածաշրջանային կայուն խաղաղությանն առնչվող հարցեր

Անկարայում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։

Անկարայում կայացած հանդիպման ժամանակ նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։ Պաշտպանության նախարարներն ընդգծել են, որ ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության ընդլայնումը երկու պետությունների ղեկավարների համար հիմնական ուշադրության կենտրոնում է։

Շեշտվել է նաև նման հանդիպումների կարևորությունը երկկողմ կապերի ամրապնդման գործում, և վստահություն է հայտնվել առկա համագործակցության հաջող զարգացման նկատմամբ։

Երկկողմ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք հրատապ հարցերի շուրջ: Նրանք նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովման, տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովման և այլ թեմաներ:

Այնուհետև Թուրքիայի պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպում կունենա Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիխովանիի հետ։

 

Ռազմագերիներ