
Կիևը Թրամփին կառաջադրի Նոբելյան մրցանակի, եթե նա Tomahawk հրթիռներ մատակարարի Ուկրաինային․ Զելենսկի
Կիևը Դոնալդ Թրամփին կառաջադրի Նոբելյան մրցանակի, եթե նա Tomahawk հրթիռներ մատակարարի Ուկրաինային և օգնի Ռուսաստանի հետ հրադադարի հաստատման հարցում․ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է հրթիռներ տրամադրել, սակայն նախքան դա անելը պետք է քննարկի Զելենսկու հետ, թե Ուկրաինան ինչպես է պատրաստվում օգտագործել դրանք։