Դիմել ենք ռուս խաղաղապահներին և Ադրբեջանին, բայց արձագանք չկա․ Վարդան Սարգսյան
Հումանիտար բեռն Արցախ հասցնելու համար հայկական կողմը դիմել է
ինչպես ՌԴ խաղաղապահ ուժերին, այնպես էլ ադրբեջանական կողմին։
Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնել է Արցախի հումանիտար
ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ղեկավար Վարդան Սարգսյանը։
«Գործընթացը պահանջում է որոշակի ըմբռնում, համբերատար մոտեցում
և քայլերի որոշակի հաջորդականություն։ Մենք որևէ արձագանք դեռ չենք ստացել և սպասում
ենք արձագանքի»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանից Արցախ ուղարկված 360 տոննա մարդասիրական
օգնությունը երեկվանից Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում է․ Ադրբեջանը թույլ չի տալիս
տեղ հասցնել։