10 Հոկ
2025
11° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բուդապեշտի փաստաթղթով մեզ համար շահավետ լուծում էր առաջարկվել. Զուրաբյանը պատասխանել է Փաշինյանին

Բուդապեշտի փաստաթղթով մեզ համար շահավետ լուծում էր առաջարկվել. Զուրաբյանը պատասխանել է Փաշինյանին

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն արձագանքել է Արցախի հարցի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը.

«Ասում ա. «մեկը [առաջին նախագահը] ասում էր` 1994 թվականի Բուդապեշտի փաստաթղթով սենց էինք լուծելու… է, լուծե՜իք»:

Նախ էնքան տգետ ա, որ չգիտի. Բուդապեշտի փաստաթղթով լուծում չի առաջարկվել, 1997-ի փաստաթղթերով է առաջարկվել. շահավետ է եղել հայերի համար, ընդունվել է նաև Ադրբեջանի կողմից: Լուծումը չկայացավ բացառապես Նիկոլ-2019 տեսակի ոչմիթիզիկանների պառճառով:

Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանի «լուծման» մասին.

  • 2019-ին բանակցությունների մերժում,
  • 2020-ի պատերազմում աղետալի պարտություն, 5 հազար զոհ,
  • 2023-ին Արցախի ջախջախում և հայաթափում,
  • 2021-2024-ին ՀՀ տարածքային կորուստներ,
  • 2025 Զանգեզուրի միջանցքի հանձնում,
  • խաղաղության պայմանագրի տեքստում Ադրբեջանի բոլոր պահանջների ընդունում,
  • պայմանագրի տակ Ադրբեջանի ստորագրության բացակայություն և նորանոր պահանջներ:

Է՞ս ա լուծումդ, Նիկոլ: Է, ջհանդամը կորեիր, սենց չլուծե՜իր», – գրել է Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում:

Ռազմագերիներ