10 Հոկ
2025
14° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիրանցի վանքի պատերից մաքրվել են ներկերով արված գրառումները

Կիրանցի վանքի պատերից մաքրվել են ներկերով արված գրառումները

Օրեր առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը ահազանգել էր հուշարձանների տարածքներում իրականացված վանդալիզմի կրկնվող դեպքերի մասին:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության Տավուշի ՊՄՊ աշխատակիցների ջանքերով Կիրանցի վանքի պատերին արված գրառումները մաքրվել են։ Նրանք հնարավորինս խնամքով հեռացրել են գրվածքների մի մասը։ Որոշներն, այնուամենայնիվ, մնացել են, քանի որ ներկերը բավական մնայուն են, և խորը շերտով դրանք մաքրելու դեպքում մտավախություն կա վնասել վանքի պատերը։

Դրանցից մեկը Կիրանցի վանքի պատերին թողած գրվածքների տեսքով էր։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հերթական անգամ հորդորում է զերծ մնալ հուշարձանների տեսքն ու անվտանգությունը խաթարելու գործողություններից»,- ասված է հայտարարության մեջ։

 

Ռազմագերիներ