10 Հոկ
2025
14° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր ժամանակը սպառվում է․ Telegram-ի հիմնադիրը կոչ է արել «փրկել ազատ ինտերնետը»   

Մեր ժամանակը սպառվում է․ Telegram-ի հիմնադիրը կոչ է արել «փրկել ազատ ինտերնետը»  

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն իր 41-ամյակի առթիվ ինտերնետի ազատությանը նվիրված գրառում է հրապարակել։

«Մեր սերունդը քիչ ժամանակ ունի փրկելու մեր նախնիների կողմից մեզ համար ստեղծված ազատ ինտերնետը», – գրել է Դուրովն իր Telegram ալիքում։

Telegram-ի հիմնադրի խոսքով՝ «այն, ինչ մի ժամանակ տեղեկատվության ազատ փոխանակման խոստում էր, դառնում է վերահսկողության կարևորագույն գործիք»։

«Երբեմնի ազատ երկրները ներդնում են հակաուտոպիական միջոցներ։ Գերմանիան հետապնդում է յուրաքանչյուրին, ով համարձակվում է համացանցում քննադատել պաշտոնյաներին։ Մեծ Բրիտանիան բանտարկում է հազարավոր մարդկանց՝ իրենց թվիթների համար։ Ֆրանսիան քրեական հետաքննություն է անցկացնում ազատությունն ու գաղտնիությունը պաշտպանող տեխնոլոգիական առաջնորդների դեմ», – գրել է Դուրովը, որի դեմ գործ են հարուցել Ֆրանսիայի իրավապահ մարմինները։

«Մեր սերունդը կարող է պատմության մեջ մնալ որպես վերջինը, որն ազատություններ է ունեցել և թույլ է տվել, որ դրանք խլվեն», – հայտարարել է Telegram-ի հիմնադիրը։

Ռազմագերիներ