
«Sputnik Ադրբեջան»-ի տնօրենն ազատ է արձակվել կալանքից՝ Ալիև-Պուտին հանդիպումից հետո
Բաքվում ձերբակալված «Sputnik Ադրբեջան»-ի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխն ազատ է արձակվել։ Այս մասին Коммерсант-ի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Բանակցությունները հիմնականում տեղի են ունեցել նախագահի օգնականների մակարդակով։ Կայքի աղբյուրների համաձայն՝ Ուշակովն անմիջականորեն աշխատել է իր ադրբեջանցի գործընկեր Հիքմեթ Հաջիևի հետ, և որոշումը կայացվել է Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ Դուշանբեում կայանալիք հանդիպման նախօրեին։
Օգնականները, ըստ Անդրեյ Կոլեսնիկովի, կարողացել են այս աշխատանքն անմիջականորեն համակարգել նախագահների հետ, ինչն էլ, ըստ Ուշակովի, հնարավոր է դարձրել Իգոր Կարտավիխի ազատ արձակումը։
Իր հերթին՝ ռուսական կողմն ազատ է արձակել Ռուսաստանում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներից մեկին։