26 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի պարտականությունն է ապահովել տեղաշարժը Լաչինի միջանցքով․ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը մեջբերել է Բորելին

Ադրբեջանի պարտականությունն է ապահովել տեղաշարժը Լաչինի միջանցքով․ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը մեջբերել է Բորելին

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը, թվիթերյան իր միկրոբլոգում
մեջբերել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ
Ժոզեպ Բորելի՝ հուլիսի 26-ի հայտարարությունից մի հատված:

«Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել
անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի
հետագա սրում»,-գրել է դեսպանը։

Հիշեցնենք, որ Բորելը նաև ընդգծել էր, որ Ակնայի (Աղդամ) ճանապարհը
չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։