
Մեծ հրավառություն Հս․ Կորեայում, Բարբիլենդ՝ Հրվ․ Կորեայում․ միջազգային լրահոսն՝ ամփոփ
Դրոշներ, հրավառություն և հազարավոր մասնակիցներ․ Հյուսիսային Կորեայում մեծ շուքով նշել են Աշխատավորական կուսակցության 80-ամյակը։ Իսկ այսօր երեկոյան սպասվում է ռազմական մեծ շքերթ՝ ի պատիվ կուսակցության հիմնադրման։ Երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընին ուղեկցելու են Չինաստան ղեկավար Սի Ծինփինն ու Ռուսաստանի նախկին առաջնորդ Դմիտրի Մեդվեդևը։
Հարավային Կորեան էլ վերածվել է իսկական Բարբիլենդի․ երկրում նշել են Մուհլի վարդագույն խոտաբույսի ծաղկման փառատոնը, որի շրջանակում անցկացվել են մի շարք միջոցառումներ՝ ամենը արված վարդագույնով։