
Նախագահ Թրամփը կշարունակի խաղաղության համաձայնագրեր կնքել, պատերազմներ դադարեցնել և կյանքեր փրկել․ Սպիտակ տուն
Սպիտակ տան ներկայացուցիչ Սթիվեն Չանը X–ում քննադատել է Նոբելյան կոմիտեի որոշումը՝ նշելով, որ հանձնաժողովը քաղաքականությունը խաղաղությունից վեր է դասում։
«Նախագահ Թրամփը կշարունակի խաղաղության համաձայնագրեր կնքել, պատերազմներ դադարեցնել և կյանքեր փրկել։ Նա մարդասեր է, և երբեք չի լինի նրա նման մեկը, ով կարող է լեռներ տեղաշարժել միայն իր կամքի ուժով։ Նոբելյան կոմիտեն ապացուցեց, որ քաղաքականությունը խաղաղությունից վեր է դասում»,- գրել է նա։
Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին՝ չնայած Թրամփի լոբբինգին։ Ըստ Նոբելյան կոմիտեի նախագահի՝ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն մրցանակը ստացել է «Վենեսուելայի ժողովրդի ազատության համար պայքարելու» համար։