
Իսպանիան հնարավոր է բախվի հոսանքազրկման ևս մեկ ալիքի
Իսպանիայի էլեկտրաէներգիայի ցանցի օպերատոր Red Electrica-ն զգուշացրել է, որ երկիրը կարող է հայտնվել հոսանքազրկման եզրին՝ վերջին երկու շաբաթների ընթացքում համակարգում «կտրուկ լարման տատանումներ» հայտնաբերելուց հետո․ գրում է Euronews-ը։
Նախազգուշացումը հնչել է ապրիլին տեղի ունեցած էլեկտրաէներգիայի անջատումից վեց ամիս անց, որի հետևանքով Իսպանիայում և Պորտուգալիայում 60 միլիոն մարդ ավելի քան 10 ժամ առանց էլեկտրաէներգիայի էր մնացել։
Եվրոպական էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգի օպերատորների ցանցն անցյալ ուրբաթ հրապարակված զեկույցում նշել է, որ էլեկտրաէներգիայի անջատումը պայմանավորված է եղել գերլարմամբ։
Ի թիվս այլ խնդիրների՝ Red Eléctrica-ն վերջերս էլեկտրաէներգիայի ցանցում հայտնաբերված անսովոր տատանումները կապել է վերականգնվող էներգիայի արտադրության հանկարծակի փոփոխությունների հետ։