15 Նոյ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
-1.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի կառավարության որոշմամբ՝ թույլատրելի գնից բարձր գնով վաճառվող ապրանքը հարկադրաբար վերցվելու է և սահմանված գնով իրացվելու է բնակչությանը

Արցախի կառավարության որոշմամբ՝ թույլատրելի գնից բարձր գնով վաճառվող ապրանքը հարկադրաբար վերցվելու է և սահմանված գնով իրացվելու է բնակչությանը

ԱՀ կառավարության կողմից
հուլիսի 26-ին ընդունված որոշմամբ՝ շուկայում ապրանքների վաճառքի սահմանված թույլատրելի
առավելագույն գնի խախտում թույլ տված անձինք ոչ միայն ենթարկվելու են վարչական պատասխանատվության,
այլև նրանց կողմից հետագա խախտումը բացառելու համար վաճառքի ենթակա ապրանքը սահմանված
արժեքով փոխհատուցելու եղանակով հարկադրաբար վերցվելու է ու պետական կազմակերպության
միջոցով մատչելի գնով իրացվելու է բնակչությանը:

Այս մասին տեղեկացրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Որևէ կերպ չեն օգնելու նաև գյուղացուց ապրանքը
թանկ գնելու մասին պատճառաբանությունները, թանկ են վաճառում, մի գնեք: Այսօրվանից սկսվելու
է այդ գործընթացը, որի ընթացքը վերահսկելու եմ անձամբ ես: Արցախում իրավիճակը կարգավորվելուց
հետո շրջափակման ընթացքում տեղի ունեցած բոլոր երևույթները և դրանց հեղինակները մեկ
առ մեկ ենթարկվելու են բարոյական ու իրավական դատապարտման, ոչ ոք թող չկասկածի դրանում,
թող ոչ մեկին չթվա, թե ինքը աննկատ է մնացել»,-գրել է պետնախարարը: