11 Հոկ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեքսիկայում ջրհեղեղների հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, մոտ երեք տասնյակը անհետ կորած է համարվում

Մեքսիկայում ջրհեղեղների հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, մոտ երեք տասնյակը անհետ կորած է համարվում

Մեքսիկայում ջրհեղեղների հետևանքով առաջացած սողանքների, տների, մեքենաների և կամուրջների ավերման հետևանքով առնվազն 27 մարդ զոհվել է, մոտավորապես 30-ը անհետ կորած է համարվում. հաղորդում է BBC-ն՝ հղում անելով պետական իշխանության մարմիններին։

Հինգշաբթի և ուրբաթ տեղացած ուժեղ անձրևների պատճառով գետերը դուրս են եկել ափերից. հազարավոր տներ վնասվել կամ ավերվել են: Մայրուղիները փակվել են ավերածությունների և էլեկտրաէներգիայի անջատման պատճառով։

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի խոսքով՝ աղետի գոտում աշխատում է 5400 փրկարար՝ համայնքներին օգնելու, ճանապարհները մաքրելու և օգնություն տրամադրելու համար։

Ռազմագերիներ