ԱՄՆ պետքարտուղարությունն ու միջազգային հանրությունը պետք է պատժամիջոցներ սահմանեն Ալիևի նկատմամբ․ Ֆրանկ Փալոն
ԱՄՆ կենգրեսական Ֆրանկ Փալոնը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նատմամբ։
«Ալիևի կողմից Արցախում էթնիկ զտումների միտումնավոր արշավը ծավալվում
է մեր աչքի առաջ։ ԱՄՆ պետքարտուղարությունը և միջազգային հանրությունը պետք է հստակ
ասեն, որ դա անընդունելի է և պատժամիջոցներ սահմանեն։ Այս պահին, միջանցքի վերաբացման
ձախողումը կհանգեցնի անիմանալի հումանիտար ճգնաժամի»,-թվիթերյան իր միկրոբլոգում գրել
է Փալոնը։