
Բելգիայի պաշտպանության նախարարը չի բացառել Բրյուսելում զինվորականների տեղակայելու հնարավորությունը
Մինչև տարեվերջ Բրյուսելի փողոցներում կարող են զինվորականներ տեղակայվել. ինչպես փոխանցում է РБК-ն, Le Soir-ին տված հարցազրույցում ասել է Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը։
Նա նշել է, որ անվտանգային առումով «իրադրությունը դրամատիկ է դարձել»:
Ֆրանկենը ընդգծել է, որ փողոցների անվտանգությունը ոստիկանության պատասխանատվությունն է, այլ ոչ թե զինվորականների, սակայն նա հավելել է, որ երկրի ներքին գործերի նախարարը դիմել է իրեն այս հարցով։
«Հնարավո՞ր է զորքեր տեղակայել փողոցներում մինչև տարեվերջ. ես չեմ ասել «այո», բայց նաև չեմ ասել «ոչ», – ասել է նա։