12 Հոկ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը կրկին կհարվածի Գազային. թիրախը Համաս-ն է

Իսրայելը կրկին կհարվածի Գազային. թիրախը Համաս-ն է

ՑԱԽԱԼ-ը մտադիր Է ոչնչացնել Գազայի հատվածում մնացած Համաս-ի ահաբեկչական թունելները՝ պատանդների ազատ արձակումից հետո։ Հայտարարել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Պատանդների վերադարձից հետո Իսրայելի հիմնական նպատակը կլինի Գազայի հատվածում գտնվող Համաս-ի ահաբեկչական բոլոր թունելների ոչնչացումը, ինչպես անմիջականորեն ՑԱԽԱԼ-ի կողմից, այնպես էլ ԱՄՆ ղեկավարության և վերահսկողության ներքո ստեղծվող միջազգային մեխանիզմի միջոցով», – ասված է հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Համաս-ը համաձայնագրեր են ստորագրել Գազայի հատվածի համար խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ։

Ռազմագերիներ