
Կատարի պատվիրակությունը դժբախտ պատահարի զոհ է դարձել․ մանրամասներ
Կատարի պատվիրակությունը անդամները Շարմ էլ Շեյխում (Եգիպտոս) ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ են դարձել, նրանց ուղևորվում էին Գազայի հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ հանդիպման։ Պատվիրակության երեք անդամ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել․ հայտնում է Shafaq News-ը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին, երբ պատվիրակության անդամներն ուղևորվել են հանդիպման վայր։ Նրանց տեղափոխող մեքենան բախվել է մեկ այլ մեքենայի։
Վթարի հետևանքով զոհվել են Կատարի արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ Սաուդ բին Թամեր Ալ Թանին, Հասան Ջաբեր Ալ Ջաբերը և Աբդուլլահ Ղանեմ Ալ Խայարինը։