23 Դեկ
2024
-1.8° c ԵՐԵՎԱՆ
-0.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի ղեկավարությունը պետք է փոխի իր դիրքորոշումը և վերադառնա Սահմանադրությամբ ամրագրված իր պարտավորությունների կատարմանը. Ռուբեն Վարդանյան

Հայաստանի ղեկավարությունը պետք է փոխի իր դիրքորոշումը և վերադառնա Սահմանադրությամբ ամրագրված իր պարտավորությունների կատարմանը. Ռուբեն Վարդանյան

Բաքու-Ստեփակերտ բանակցությունները չեն կարող ընթանալ այնպիսի պայմաններում,
երբ բանակցային օրակարգն արդեն կանխորոշված է ու սահմանված՝ կողմերից մեկի ցանկությունների
հիման վրա, ավելին՝ դա էլ փաստացի հաստատված է Հայաստանի իշխանությունների կողմից.
ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները պետք է ընթանան երրորդ կողմի
մասնակցությամբ: Հայաստանի ղեկավարությունը պետք է փոխի իր դիրքորոշումը և վերադառնա
իր պարտավորությունների կատարմանը, որոնք ամրագրված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ:
Եվ հենց մենք պետք է ստիպենք նրանց փոխել իրենց մոտեցումն այս հարցում»,- ասել է’ նախկին
պետնախարարը: 

Բանակցությունների գնալուց առաջ պետք է ունենալ հստակ արտահայտված
դիրքորոշում, օրակարգ, պատրաստված բանակցող թիմ, որ մյուս կողմը հասկանա, որ դու բանակցությունների
կողմերից մեկն ես:

«Մեզ միասնական կամք է պետք: Եթե լինի կամք, կգտնվեն նաև ռեսուրսներ,
կոմպետենտ մարդիկ, մեր կողքին կկանգնեն մեծաթիվ դաշնակիցներ, աջակիցներ և մեր ընկերները
ողջ աշխարհից:

Նայելով մեր հազարամյա պատմությանը՝ կարելի է զարմանալ, թե ինչու
ենք մենք այսքան պարզունակ՝ կամ Արևմուտք, կամ Արևելք, կամ Ռուսաստան: Մինչդեռ պետք
է աշխատել բոլոր կողմերի հետ, և այդ համագործակցությունն ու դաշնակցային հարաբերություններն
առավելագույնս ծառայեցնել սեփական պետության շահերին: Հենց դա է հաջողության բանաձևը»,-
գրել է Վարդանյանը: