13 Հոկ
2025
14° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն կարող է «Տոմահավկ» հրթիռներ փոխանցել Ուկրաինային, եթե Ռուսաստանը հրաժարվի կարգավորել պատերազմը․ Թրամփ

ԱՄՆ-ն կարող է «Տոմահավկ» հրթիռներ փոխանցել Ուկրաինային, եթե Ռուսաստանը հրաժարվի կարգավորել պատերազմը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային փոխանցել «Տոմահավկ» հեռահար թևավոր հրթիռներ, եթե Ռուսաստանը չհամաձայնվի պատերազմի կարգավորմանը․ գրում է currenttime.tv-ն։

Նա նաև ասել է, որ մտադիր է քննարկել այս հարցը Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես կարող է ստիպված լինեմ խոսել Ռուսաստանի հետ։ Արդյո՞ք նրանք ուզում են, որ «Տոմահավկ»-երը թռչեն իրենց ուղղությամբ։ Ես այդպես չեմ կարծում։ Պետք է խոսեմ Ռուսաստանի հետ այդ մասին և ասեմ․ «Տեսեք, եթե այս պատերազմը չկարգավորվի, ես նրանց «Տոմահավկ» կուղարկեմ»», – լրագրողներին ասել է նա Իսրայել մեկնող ինքնաթիռում։

Թրամփը նշել է, որ «Տոմահավկ» հրթիռների մատակարարումը կլինի «սրացման նոր մակարդակ»։ Նա հավելել է, որ կարծում է՝ Պուտինը կհամաձայնվի դրան, և եթե նա չհամաձայնվի, դա կարող է վատ ավարտ ունենալ իր համար։

Ռազմագերիներ