
Ամստերդամում միգրացիայի դեմ բողոքի ցույցի սրումից հետո տասնյակ մարդիկ են ձերբակալվել
Կիրակի Ամստերդամում առնվազն 29 մարդ է ձերբակալվել ներգաղթի դեմ ցույցերի սրումից հետո․ գրում է Euronews-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
Երթը և դրան նախորդած ելույթները մեծ մասամբ խաղաղ են եղել։ Իրավիճակը լարվել է կեսօրին, երբ ցուցարարները երթի ավարտից հետո մտել են քաղաքի կենտրոն։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցուցարարները հակամիգրացիոն կարգախոսներ են վանկարկել և վնասել են հանրային սեփականությունը, ինչի հետևանքով էլ ձերբակալություններ են եղել։


