13 Հոկ
2025
12° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվայում կանխվել է ՌԴ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի դեմ պլանավորված ահաբեկչական հարձակում

Մոսկվայում կանխվել է ՌԴ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի դեմ պլանավորված ահաբեկչական հարձակում

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնել է, որ ԱԴԾ աշխատակիցները կանխել են Մոսկվայում ՌԴ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի դեմ ահաբեկչական հարձակման փորձը․ գրում է РИА Новости-ն։

Գործողության ընթացքում ձերբակալվել է Ռուսաստանի 3 և Կենտրոնական Ասիայի երկրի 1 քաղաքացի։

Նշվել է, որ «հանցագործությունը կազմակերպվել է ուկրաինական հետախուզական ծառայությունների կողմից՝ միջազգային ահաբեկչական կազմակերպության՝ «Իսլամական պետության» հետ համատեղ»։

Ըստ ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնի հրապարակած տեսանյութի՝  Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպային սպանելու համար նախատեսված ռումբը պետք է ամրացվեր նրա շենքի մուտքի մոտ գտնվող հեծանիվին։

Ռազմագերիներ