
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Հայաստանի կողմից հետևում է Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղի ունեցող իրադարձություններին
Հայաստանում ԵՄ առաքելությունը
Twitter-ում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ դիտորդական առաքելության ղեկավարն
անձամբ է հետևում Լաչինի միջանցքում տեղի ունեցող զարգացումներին։ «Հայաստանում ԵՄ
առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ԵՄ դիտորդների հետ ուշադրությամբ հետևում է Հայաստանի
կողմից Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի շարունակական շարժին՝ ընթացիկ զարգացումների
մասին առաջին ձեռքից և ստուգված տեղեկատվություն ստանալու համար»,- ասված է գրառման
մեջ։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ-ից 19 բեռնատար մարդասիրական օգնություն է ուղարկվել Արցախ։
Բեռներն այս պահին Հաքարիի կամրջի մոտ են։