13 Հոկ
2025
13° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զգուշացե՛ք դաբաղից․ գյուղատնտեսները մենակ են պայքարում

Զգուշացե՛ք դաբաղից․ գյուղատնտեսները մենակ են պայքարում

«Զգուշացեք դաբաղից», – ահազանգել է գյուղատնտես Վրույր Այվազյանը։

Նա ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ ինքը և իր նման գյուղատնտեսների 80 տոկոսը դաբաղի ճիրաններում են: Оրինակ` իր ֆերման օրական հանձնում էր 300-400 լիտր կաթ, այս պահին հանձնում է ընդամենը 15-20 լիտր, նա հիասթափված դիմել է նախարարությանը․ «Բարև Էկոնոմիկայի նախարարություն, ո՞նց ես, եթե նույնը հարցը տայիք ինձ, կասեի, որ լավ չեմ»։

ABC Media-ի հետ զրույցում գործարար, գյուղնախարարի նախկին խորհրդական Հարություն Մնացականյանը նշեց, որ համաճարակի հարուցիչը SAT -1 վիրուսն է, սակայն խնդրի մասինհայտարարությամբ  առաջին հերթին պետք է հանդես գար Սննամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Նա գյուղացիներին հորդորեց հիվանդությունը հենց դաբաղ չորակել, այլ՝ «դաբաղի նման հիվանդություն»։ Այս հիվանդության տարածումը կանխելը, ըստ Մնացականյանի, պարզ է՝ բացառապես պատվաստման միջոցով։

Չնայած Էկոնոմիկայի նախարարությունը սեպտեմբերին հայտարարել էր, որ ՌԴ-ից շուրջ 250 մլն դրամի պատվաստանյութ է ստանալու, սակայն արդյունքը տեսանել չէ։ Որպես մատակարարման ժամկետ նշվել էր սեպտեմբերի 16-ը։

Գյուղատնտեսները նշում են, որ տարածման օջախը Շիրակի մարզն է։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոյանն էլ ABC media-ն զրույցում տեղեկացրեց, որ խնդրի մասին սկսել է բարձրաձայնել մայիսից, իսկ սեպտեմբերին պաշտոնական նամակով դիմել է ՍԱՏՄ-ի տնօրենին՝ պարզաբանում պահանջելով, ինչին ի պատասխան նշել են, որ Շիրակի մարզում դաբաղի դեպք չի գրանցվել։ Պատգամավորի կարծիքով՝ պատկան մարմինները պարզապես ուզում են թաքցնել այդ փաստը։

«Ինչ վերաբերում է գյուղացիներին օգնություն տրամադրելուն, ապա այդ մասին նույնիսկ խոսք անգամ չկա», –  նշեց պատգամավորը՝ հիշատակելով այն դեպքը, երբ տարվա սկզբին բրուցելոզ էր տարածվել Աշոցքում, որի պատճառով մոտ 500 գլուխ անասուն սպանդի ենթարկեցին, նախարարությունն այդպես էլ չտրամադրեց խոստացված աջակցությունը:

Չնայած կաթնամթերքի պաստերիզացմամբ բոլոր հիվանդությունները չեզոքացվում են, սակայն համաճարակի պատճառով բախվում ենք մեկ այլ խնդրի՝ կենդանու մթերատվությունը կտրուկ իջնում է։ Հարություն Մնակացականյանի խոսքով՝ վիրուսը շատ արագ տարածվելու հատկություն ունի: Այն կարող է ամբողջ ոլորտը շարքից հանել, սակայն բանը չպետք է հասնի գյուղացիների բարձրաձայնելուն, ինքն էլ քանի անգամ գրառում է արել՝ դիմելով ՍԱՏՄ-ին, որպեսզի կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպեն, օրինակ՝ կարանտին հայտարարեն, սակայն անօգուտ։

Մհեր Մելքոնյանը պատրաստվում է մի քանի օրից այցելել այն գյուղեր, որոնցից ահազանգ է ստացվել։

Ռազմագերիներ