
Գազայում սննդի, Թել Ավիվում՝ պատանդների սպասումով․ միջազգային լրահոսն՝ ամփոփ
Այսօր վաղ առավոտից հազարավոր իսրայելցիներ հավաքվել էին Թել Ավիվի կենտրոնում գտնվող «Պատանդների հրապարակում»՝ սպասելով Գազայի հատվածում երկու տարուց ավելի անազատության մեջ պահվող անձանց վերադարձին։
Իսկ մարդասիրական օգնությամբ բեռնված բեռնատարները մտել են Գազա։ Սա Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրից հետո առաջին խոշոր մատակարարումն է։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի հատվածին օրական անհրաժեշտ է առնվազն 600 բեռնատար՝ ծանր մարդասիրական ճգնաժամը լուծելու համար։ Ներկայում օգնությունը ժամանում է զգալիորեն փոքր քանակությամբ։ Պաղեստինցիներն ամիսներ շարունակ սննդի և դեղորայքի լուրջ պակաս են զգում։