13 Հոկ
2025
14° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սլովակիայում երկու գնացք է բախվել. կան տասնյակ վիրավորներ

Սլովակիայում երկու գնացք է բախվել. կան տասնյակ վիրավորներ

Սլովակիայի արևելքում գտնվող Կոշիցե շրջանում երկու գնացք է բախվել, որի հետևանքով վիրավորվել է առնվազն 20 մարդ։

Միջադեպի մասին հայտնել է TASR լրատվական գործակալությունը։

Գնացքի վթարը տեղի է ունեցել Ռոժնավա քաղաքի մոտակայքում։

Մարզային ոստիկանության տվյալներով՝ գնացքներում մեծ թվով ուղևորներ են եղել։ Դեպքի վայր են ուղարկվել հինգ շտապօգնության մեքենա և մեկ փրկարարական ուղղաթիռ։

Ուղևորներն աստիճանաբար լքում են գնացքները։

Սլովակիայի երկաթուղային ընկերության (ZSSK) հայտարարության համաձայն՝ գնացքները բախվել են այն հատվածում, որտեղ երկկողմանի գիծը վերածվում է միագծանիի: Այժմ առաջնահերթությունն ուղևորներին փրկելն ու տարհանելն է, ինչպես նաև երկաթուղային անձնակազմի անվտանգության ապահովումը։

Վթարի պատճառը դեռևս պարզված չէ, ընթանում  է հետաքննություն:

Վթարի տարածքում երկաթուղային երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Իշխանությունները զգուշացնում են, որ երթևեկության վերականգնման համար կարող է մի քանի ժամ պահանջվել։

Ռազմագերիներ