13 Հոկ
2025
14° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ասադը և նրա ընտանիքը Ռուսաստանում են բացառապես մարդասիրական պատճառներով. նրան ֆիզիկական հաշվեհարդար էր սպառնում․ Լավրով

Ասադը և նրա ընտանիքը Ռուսաստանում են բացառապես մարդասիրական պատճառներով. նրան ֆիզիկական հաշվեհարդար էր սպառնում․ Լավրով

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքը Ռուսաստանում են բացառապես մարդասիրական պատճառներով. Նրան ֆիզիկական հաշվեհարդար էր սպառնում։ Այս մասին, ինչպես գրում է ТАСС-ը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արաբական երկրներից լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ լուրերը, թե իբր Սիրիայի նախկին նախագահը թունավորվել է Ռուսաստանում, իրականությանը չեն համապատասխանում։

«Նա մեր մայրաքաղաքում ապրելու հետ կապված խնդիրներ չունի։ Թունավորումներ տեղի չեն ունեցել։ Եթե նման լուրեր են հայտնվել, ես դրանք թողնում եմ նրանց խղճին, ովքեր դրանք տարածել են», – ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։

Ռազմագերիներ