Անհետ կորած զինծառայողների ծնողները բացել են Բաղրամյան պողոտան
Այսօր Էջմիածնի «Քիմիկների» զորամասի զինծառայողների ծնողները բողոքի
ակցիայի շրջանակներում փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի
հետ։
Այդ ժամանակ, ակցիայի խաղաղ ընթացքն ապահովելու համար հերթապահություն
իրականացնող պարեկային ծառայողներից մեկը վրաերթի էր ենթարկվել։ Նա շտապօգնության մեքենայով
տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։
Վնասվածքներ և կոտրվածքներ չեն հայտնաբերվել։
Այս պահին ծնողները ժամանակավորապես դադարեցրել են բողոքի ակցիան,
քանի որ գնում են հանդիպելու փոխոստիկանապետի հետ։