Մեզ նման փոքր երկրները պետք է երկու ձեռքով պահեն Հենրիխ Մխիթարյանի
նման ֆուտբոլիստին: Հենրիխն այն օրինակն ու ապացույց է, որ հնարավոր է հայկական ֆուտբոլից
համաշխարհային աստղեր ունենալ․ այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի
ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիզը։
Նա նշել է, որ շնորհակալ է Հենրիխ Մխիթրայանին, թե՛ խոսքով, թե՛
գործով իրեն միշտ աջակցելու համար։
«Մի բան ասեմ` իմ ընտրվելու դեպքում ես ջանք
չեմ խնայի, որ Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև իրենց կարիերայի ավարտն
անպայման խաղան Հայաստանի հավաքականում։ Մենք, գուցե, ամբողջապես չենք էլ ընկալում
Հենրիխ Մխիթարյանի մեծագույն ֆուտբոլիստ լինելու փաստը: Մենք պետք է ամեն հնարավոր
բան անենք՝ մեր զարգացման համար օգտագործելով օրինակ նույն հենց Մխիթարյանի փորձը,
տաղանդը, կապերը», – ասել է Օզբիլիզը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։