14 Հոկ
2025
11° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կախարդ․ Մադուրոն՝ Նոբելյան մրցանակակիր Մաչադոյի մասին

Կախարդ․ Մադուրոն՝ Նոբելյան մրցանակակիր Մաչադոյի մասին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր, ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին անվանել է «դև, կախարդ»․ գրում է վենեսուելական El Universal-ը։

«Բնակչության իննսուն տոկոսը մերժում է դև-կախարդին»,-ասել է նա՝ մեկնաբանելով Մաչադոյի արտաքին միջամտության կոչերը։

Ըստ թերթի՝ Մադուրոն վերահաստատել է վենեսուելական ժողովրդի պատրաստակամությունը պաշտպանելու իր հայրենիքը նրանց ոտնձգություններից, ովքեր չեն համաձայնում արդար խաղաղության՝ արժանապատվությամբ և հավասարությամբ։

«Մենք ուզում ենք խաղաղություն, և մենք կունենանք խաղաղություն, բայց խաղաղություն՝ ազատությամբ, ինքնիշխանությամբ»,- եզրափակել է Մադուրոն։

Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ Նոբելյան կոմիտեն Խաղաղության մրցանակը շնորհեց վենեսուելական ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին։

Ռազմագերիներ