
Մադագասկարի նախագահը կապ է հաստատել հանրության հետ և հայտարարել, որ փախել է երկրից՝ վախենալով իր կյանքի համար
Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուելինան հայտարարել է, որ գտնվում է «անվտանգ վայրում»։ Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ նա լքել է երկիրը բողոքի ցույցերի ֆոնին․ գրում է BBC-ն։
«Ես ստիպված էի ապաստան գտնել՝ կյանքս փրկելու համար։ Բայց նույնիսկ այս պայմաններում ես շարունակում եմ ելք փնտրել»,- ասել է նա տեսաուղերձում՝ առանց բացահայտելու իր գտնվելու վայրը։
Նա նաև կոչ է արել հարգել Սահմանադրությունը՝ երկրի խորացող քաղաքական ճգնաժամը լուծելու համար։
«Այս խնդիրները լուծելու միայն մի ճանապարհ կա՝ հարգելով գործող սահմանադրությունը»,- ասել է նա տեսաուղերձում։
Երկուշաբթի ֆրանսիական RFI ռադիոկայանը հայտնել էր, որ Ռաձուելինան կիրակի ֆրանսիական ռազմական ինքնաթիռով դուրս է բերվել երկրից։