14 Հոկ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չեռնոգորիան կարող է միանալ ԵՄ-ին արդեն 2028 թվականին․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Չեռնոգորիան կարող է միանալ ԵՄ-ին արդեն 2028 թվականին․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Չեռնոգորիան (Մոնտենեգրո) ԵՄ անդամակցության գլխավոր թեկնածու երկիրն է և կարող է միանալ միությանն արդեն 2028 թվականին․ ինչպես գրում է ТАСС-ը, Չեռնոգորիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Դուք վճռականորեն եք տրամադրված՝ ավարտելու ԵՄ անդամակցության բոլոր բանակցային գլուխները հաջորդ տարի: Մենք աջակցում ենք ձեր՝ 28 երկիր մինչև 2028-ը նկրտումներին: Մեզ դուր է գալիս ձեր նպատակը», – նշել է ֆոն դեր Լեյենը՝ փաստացի ազդարարելով, որ Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Չեռնոգորիայի անդամակցությանը դաշինքին 2028 թվականին։

Չեռնոգորիան ԵՄ թեկնածուի կարգավիճակ է ստացել 2010 թվականին: Այդ ժամանակ այն մեծ ջանքեր է գործադրել Սերբիայի հետ ԵՄ անդամակցության գործընթացը «խզելու» համար, որը Բրյուսելը սկզբում ցանկանում էր զուգահեռ դարձնել երկու երկրների համար:

 

Ռազմագերիներ