
Բելառուսը պատրաստ է մեծ գործարք կնքել ԱՄՆ-ի հետ, եթե հաշվի առնվեն իր շահերը․ Լուկաշենկո
Բելառուսը պատրաստ է մեծ գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ, եթե հաշվի առնվեն իր շահերը․ ինչպես գրում է lenta.ru-ն, այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Մենք պատրաստ ենք մեծ գործարք կնքել նրանց հետ։ Կշեռքի մի նժարին նրանց հարցերը, խնդրանքներն ու պահանջներն են, իսկ մյուսին՝ մեր հարցերն ու պահանջները։ Լուծո՞ւմ ենք։ Եկեք լուծենք։ Մենք պատրաստ ենք դրան»,- ասել է նա։
Լուկաշենկոն ընդգծել է, որ Մինսկը կսպասի Վաշինգտոնից ապագա գործարքի պայմաններին։ Նա հավելել է, որ նորմալ է վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բոլոր առաջարկներին, բայց պահանջում է, որ Վաշինգտոնն ազնվորեն կատարի իր պարտավորությունները։