
Իրանի ԱԳ նախարարի ընտանեկան լուսանկարը քննադատության ալիք է բարձրացրել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի ընտանեկան կյանքը հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում։ Պատճառը նրա կնոջ՝ Արզու Ահմեդվանդի կողմից իրենց դստեր ծննդյան օրվանից Instagram-ում հրապարակված լուսանկարներն են։
Լուսանկարում պատկերված են ամերիկյան խորհրդանիշերով զարդարված տորթ և նվերներ, ինչը բուռն արձագանք է առաջացրել իրանական սոցիալական ցանցերում։ Որոշ օգտատերերի կարծիքով՝ պաշտոնական Թեհրանի ներկայացուցիչը չպետք է օգտագործի նման խորհրդանիշեր՝ համարելով դա «անպատշաճ»։
Մյուսները, ընդհակառակը, արձագանքը համարել են անարդար։
«Արաղչիի՝ որպես նախարարի կարգավիճակը նշանակում է, որ նրա երեխան չի՞ կարող նշել իր ծննդյան օրը։ Այսօրվա գրեթե բոլոր մանկական տորթերի վրա պատկերված են օտարերկրյա մուլտհերոսներ», – գրել են նրանք։