10 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աֆղանստան-Պակիստան սահմանին բախումներ են տեղի ունեցել

Աֆղանստան-Պակիստան սահմանին բախումներ են տեղի ունեցել

Պակիստանի բանակը հարձակվել է Աֆղանստանում ահաբեկիչների դիրքերի վրա՝ ի պատասխան Խայբեր-Պախտունխվա նահանգի Կուրրամ շրջանի պակիստանյան անցակետերի վրա հարձակման։ Այս մասին հաղորդում է Tolo News-ը՝ հղում անելով Պակիստանի զինված ուժերին։

Նրանց փոխանցմամբ՝ հեռվից լսվում են կրակոցներ, և երկու կողմերն էլ օգտագործում են ծանր զենքեր։

Պակիստանի զինված ուժերը հարվածել են Աֆղանստանում ահաբեկիչների դիրքերին՝ ի պատասխան Խայբեր-Պախտունխվա նահանգի Կուրրամ շրջանի վրա հարձակման։ Այս մասին էլ հաղորդել է Daily Pakistan-ը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ