23 Դեկ
2024
-2° c ԵՐԵՎԱՆ
1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կա՛մ ՀՀ-ն պետք է հերքի, կա՛մ պետք է արձանագրենք, որ իջեցվել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը»․ Արցախի պետնախարար

Կա՛մ ՀՀ-ն պետք է հերքի, կա՛մ պետք է արձանագրենք, որ իջեցվել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը»․ Արցախի պետնախարար

Հայաստանի Հանրապետության իշխանությունները հայտարարել և հայտարարում
են, որ անհրաժեշտ է Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն՝ միջազգային մեխանիզմի շրջանակում․
գրել է Արցախի հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Արցախի ժողովուրդը ևս հասկանում է, որ երկխոսությունն անհրաժեշտ
է՝ խոսելու, քննարկելու, մեր իրավունքները՝ այդ թվում ինքնորոշման իրավունքը ներկայացնելու
և պաշտպանելու, տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն նպաստելու համար:

«Բայց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի երեկվա հայտարարությունից
պարզ է դառնում, որ ՀՀ կողմից արդեն որոշվել է այդ երկխոսության ընթացքում քննարկման
ենթակա հարցերի շրջանակը, կամ ՀՀ-ն համաձայնվել է Ադրբեջանի կողմից առաջարկված քննարկման
առարկայի հետ:

Հիմա կամ ՀՀ կողմից պետք է հերքվի այդ հանգամանքը, կամ պետք է արձանագրենք,
որ անասելի չափ իջեցվել է նաև Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը»: Սա շատ կարևոր
է, որպեսզի հայ ժողովուրդը, այդ թվում՝ արցախահայությունը, հասկանան իրենց հետագա անելիքները»․-գրել
է նա:

Պետնախարարը նաև անտանելի է համարել ՌԴ-ի՝ անընդհատ պատճառաբանություններ
բերելու և ստեղծված աղետալի իրավիճակին այդպես էլ առարկայական լուծում չտալու մոտեցումը: